Դավիթ Սրապիոնյան

page2-img1

Դավիթ Սրապիոնյան

Դավիթ Սրապիոնյանը սովորել է Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի՝ իրավաբանական ֆակուլտետում: 2014 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Դավիթ Սրապիոնյանն իր աշխատանքային և մասնագիտական պրակտիկան սկսել է 2007 թվականից՝ մի շարք կազմակերպություններում աշխատելով՝ որպես իրավախորհրդատու: 2014 թվականին աշխատանքի է անցել «Իրավաբանական Խորհրդատվական Խումբ» փաստաբանական գրասենայկում՝ ներկայացնելով բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Ներկայումս Դավիթ Սրապիոնյանն «Արատտա» խորհրդատվական ընկերության իրավական սպասարկման խմբի դատական գործերի կառավարման բաժնի ղեկավարն է: