Սերգեյ Կակոսյան

page2-img1

Սերգեյ Կակոսյան

Սերգեյ Կակոսյանն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և միաժամանակ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը՝ արժանանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

Սերգեյ Կակոսյանը իր մասնագիտական ուղին սկսել է դեռևս 2014 թվականից` անցնելով պրակտիկա «Անելիք բանկ» ՓԲԸ-ի դատական դեպարտամենտում, այնուհետև 2015 թվականին մասնագիտական փորձ է ձեռք բերել ՀՀ Կենտրոնական բանկի պայմանագրային բաժնում: Շարունակելով իր մասնագիտական ուղին`վերջինս 2016 թվականին «Իրավաբանական Խորհրդատվական Խումբ»  փաստաբանական գրասենյակում անցել է պրակտիկա՝ մասնագիտանալով քաղաքացիական, ընտանեկան, վարչական իրավունքի ոլորտներում: Ներկայումս Սերգեյ Կակոսյանը «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ-ի իրավական սպասարկման խմբի դատական գործերի կառավարման բաժնի իրավախորհրդատուն է: