Սաթենիկ Վարդանյան

page2-img1

Սաթենիկ Վարդանյան

Սաթենիկ Վարդանյանը ավարտել  է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի՝ իրավագիտության բաժինը:Այնուհետև ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան,ստանալով  Իրավագիտությեւն մասնագիտությամբ մագիստոսի աստիճան:Ներկայումս սովորում է ՀՀ փաստաբանական դպրոցում և հանդիսանում է փաստաբանական դպրոցի ունկնդիր:Սաթենիկը իր մասնագիտական փորձը ձեռք է բերել դեռ ուսանողական տարիներից մասնագիտական պրակտիկա անցնելով «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» հասարակական կազմակերպությունում, ինչպես նաև «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ում: 2017 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնում:Մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ Վարչական դատարանում,ՀՀ Վերաքննիչ դատարանում եվ Ֆինանսական հաշտարարի գրասենյակում:Մասնակցել է նաև ֆինանսական համակարգի գրասենյակի կողմից կազմակերպված <<Հաշտ ճամբար 2018>> երեխաների ֆինանսական կրթություն ծրագրին: Սաթենիկ Վարդանյանն աշխատում է «Արատտա» խորհրդատվական ընկերությունում, որպես Ավագ Իրավախորհրդատու: