Մարիամ Հակոբյան

page2-img1

Մարիամ Հակոբյան

Մարիամ Հակոբյանը ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և միաժամանակ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Մարիամ Հակոբյանը իր մասնագիտական փորձը սկսել է ձեռք բերել դեռ ուսանողական տարիներից՝ անցնելով պրակտիկա ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզավորման բաժնում, այնուհետև՝ Ֆինանսական համակագի հաշտարարի գրասենյակում, որտեղ մասնակցել է քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների քննման աշխատանքներին: Շարունակելով իր՝ մասնագիտական գիտելիքների ձեռք բերման ուղին՝ նա անցել է պրակտիկա նաև «Կամուրջ» վարկային կազմակերպությունում, ինչպես նաև «Իրավական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ում՝ մասնագիտանալով քաղաքացիական և ընտանեկան իրավունքի ոլորտներում: Ներկայումս աշխատում է «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու: