Դավիթ Վարդանյան

page2-img1

Դավիթ Վարդանյան

 Դավիթ Վարդանյանը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում: 2015-ին սովորել է «Փաստաբանների դպրոց» հիմնադրամում և ստացել փաստաբանի արտոնագիր, ինչպես նաև դարձել ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Մասնագիտական պրակտիկայի է անցել 2009 թվականին՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում զբաղեցնելով իրավախորհրդատուի պաշտոնը: Այնուհետ աշխատանքի է ընդունվել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ԾԻԳ» պետական հիմնարկում՝ որպես իրավաբան: Ստանալով գնումների համակարգողի որակավորում՝ ավելի քան երկու տարի զուգահեռ իրականացրել է նաև շինարարական ծրագրերով պետական գնումների համակարգման աշխատանքներ: Ապա գործունեությունը շարունակել է «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ-ում՝ որպես իրավաբան: Դավիթ Վարդանյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում դասավանդելով միջազգային մասնավոր իրավունք և կորպորատիվ իրավունք: