Գագիկ Թովմասյան

page2-img1

Գագիկ Թովմասյան

Գագիկ Թովմասյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Մասնագիտական պրակտիկա է սկսել և մասնագիտական հմտություններ է ձեռք բերել ՀՀ Սահմանադրական դատարանում և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Գագիկ Թովմասյանը 2011-2012թթ. աշխատել է «Տեր-Տաճատյան, Վահանյան և Գրիգորյան» իրավաբանական ընկերությունում, այնուհետև 2012-2016թթ.՝ «Գրիգորյան իրավաբանական գրասենյակ» ՓԲԸ-ում: 2016-2017թթ. աշխատել է  «AM»  իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու: Մասնագիտացած է քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքի ոլորտներում: Գագիկ Թովմասյանը 2015-ին ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոց հիմնադրամը՝ դառնալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Այժմ «Արատտա» ընկերության փաստաբանն է: