Արամ Թումասյան

page2-img1

Արամ Թումասյան

ԱրամԹումասյանն ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նախքան «Արատտա» խորհրդատվական ընկերության հիմնադրումը, Արամ Թումասյանն աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալի պաշտոնը: Մասնագիտական  գործունեության ընթացքում նա ղեկավարման մեծ փորձ է ձեռք բերել, ինչպես նաև հմտացել բարդ իրավական խնդիրների լուծման և պետական մարմինների հետ աշխատելու հարցերում: Արամ Թումասյանն աշխատել է նաև «AM» իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավաբան: Նախքան այդ պրն. Թումասյանն ապրել և աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ խորքային գիտելիքներ ձեռք բերելով բիզնեսի կառավարման և ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, ինչը մեծապես նպաստել է նաև գործարար իրավունքի ոլորտում մասնագիտանալուն: Արամ Թումասյանը մասնագիտացած է գործարար և պայմանագրային իրավունքի, վարչական և քրեական դատավարության իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ բնագավառներում: Արամ Թումասյանն «Արատտա» խորհրդատվական ընկերության հիմնադիր-կառավարիչն է: