
Արամ Թումասյան
Արամ Թումասյանն ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Նախքան «Արատտա» խորհրդատվական ընկերության հիմնադրումը, Արամ Թումասյանն աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ Արագ արձագանքման վարչության պետի տեղակալի պաշտոնը: Մասնագիտական գործունեության ընթացքում նա ղեկավարման մեծ փորձ է ձեռք բերել, ինչպես նաև հմտացել բարդ իրավական խնդիրների լուծման և պետական մարմինների հետ աշխատելու հարցերում: Արամ Թումասյանն աշխատել է նաև «AM» իրավաբանական ընկերությունում՝ որպես իրավաբան: Նախքան այդ պրն. Թումասյանն ապրել և աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ խորքային գիտելիքներ ձեռք բերելով բիզնեսի կառավարման և ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, ինչը մեծապես նպաստել է նաև գործարար իրավունքի ոլորտում մասնագիտանալուն: Արամ Թումասյանը մասնագիտացած է գործարար և պայմանագրային իրավունքի, վարչական և քրեական դատավարության իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ բնագավառներում: Արամ Թումասյանն «Արատտա» խորհրդատվական ընկերության հիմնադիր-կառավարիչն է:
մանրամասն
Դավիթ Վարդանյան
Դավիթ Վարդանյանը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում: 2015-ին սովորել է «Փաստաբանների դպրոց» հիմնադրամում և ստացել փաստաբանի արտոնագիր, ինչպես նաև դարձել ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Մասնագիտական պրակտիկայի է անցել 2009 թվականին՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում զբաղեցնելով իրավախորհրդատուի պաշտոնը: Այնուհետ աշխատանքի է ընդունվել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ԾԻԳ» պետական հիմնարկում՝ որպես իրավաբան: Ստանալով գնումների համակարգողի որակավորում՝ ավելի քան երկու տարի զուգահեռ իրականացրել է նաև շինարարական ծրագրերով պետական գնումների համակարգման աշխատանքներ: Ապա գործունեությունը շարունակել է «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ-ում՝ որպես իրավաբան: Դավիթ Վարդանյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում դասավանդելով միջազգային մասնավոր իրավունք և կորպորատիվ իրավունք:
մանրամասն
Սաթենիկ Վարդանյան
Սաթենիկ Վարդանյանը ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի՝ իրավագիտության բաժինը:Այնուհետև ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան,ստանալով <<Իրավագիտություն>>մասնագիտությամբ մագիստրրսի աստիճան : Ներկայումս սովորում է ՀՀ փաստաբանական դպրոցում և հանդիսանում է փաստաբանական դպրոցի ունկնդիր:Սաթենիկը իր մասնագիտական փորձը սկսել է ձեռք բերել դեռևս ուսանողական տարիներից մասնագիտական պրակտիկա անցնելով <<Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորում >>հասարակական կազմակերպությունում,այնուհետև <<Իրավաբանական խորհրդատվական խումբ>> ՍՊ ընկերությունում: Մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ Վարչական դատարանում ,ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Ֆինանսական հաշտարարի գրասենյակում:Մասնակցել է նաև Ֆինանսական համակարգի գրասենյակի կողմից կազմակերպված <<Հաշտ ճամբար 2018>>երեխաների ֆինանսական կրթեւթյուն ծրագրին: Այժմ Սաթենիկ Վարդանյանը աշխատում է<<Արատտա>>խորհրդատվական ընկերությունում որպես ավագ իրավախորհրդատու:
մանրամասն
Դավիթ Սրապիոնյան
Դավիթ Սրապիոնյանը սովորել է Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի՝ իրավաբանական ֆակուլտետում: 2014 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Դավիթ Սրապիոնյանն իր աշխատանքային և մասնագիտական պրակտիկան սկսել է 2007 թվականից՝ մի շարք կազմակերպություններում աշխատելով՝ որպես իրավախորհրդատու:
մանրամասն
Լիլիթ Գրիգորյան
Լիլիթ Գրիգորյանը 2017թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:Փորձաշրջան է անցել ՀՀ Վարչական դատարանում:2019թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի մագիստրատուրա ՝ Կորպորատիվ իրավունքի ուղղվածությամբ , նույն թվականին դարձել է Հայ-Ռուսական համալսարանի հայցորդ:2019թ.-ի մարտին ընդունվել է ՀՀ փաստաբանական դպրոց:Այժմ Արատտա ընկերության իրավախորհրդատու է:
մանրամասն
Նորայր Յուզբաշյան
Նորայր Յուզբաշյանը 2013 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և միաժամանակ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Մասնագիտական պրակտիկան սկսել է ուսանողական տարիներից` անցնելով պրակտիկա ՀՀ Կենտրոնական բանկում և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: 2013 թվականից 2015 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, որի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների` պատվոգրեր, կրծքանշաններ և այլն: 2016 թվականից սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում, և միաժամանակ անցել է պրակտիկա փաստաբան Հայկ Ալումյանի ղեկավարությամբ: 2017 թվականին ավարտել է է ՀՀ փաստաբանական դպրոցը, և դարձել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: Ներկայումս աշխատում է Արատտա Խորհրդատվական ընկերությունում, որպես Գլխավոր Իրավախորհրդատու:
մանրամասն
Գագիկ Թովմասյան
Գագիկ Թովմասյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Մասնագիտական պրակտիկա է սկսել և մասնագիտական հմտություններ է ձեռք բերել ՀՀ Սահմանադրական դատարանում և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Գագիկ Թովմասյանը 2011-2012թթ. աշխատել է «Տեր-Տաճատյան, Վահանյան և Գրիգորյան» իրավաբանական ընկերությունում, այնուհետև 2012-2016թթ.՝ «Գրիգորյան իրավաբանական գրասենյակ» ՓԲԸ-ում:
մանրամասն
Մարիամ Հակոբյան

Տիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյանն ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում: Նախքան «Արատտա» խորհրդատվական թիմին միանալը, Տիգրանը Խաչատրյանն աշխատել է շուրջ երեսուն կազմակերպություններում՝ որպես հաշվապահ՝ միաժամանակ ղեկավարելով «Էդգուռու» գովազդային կազմակերպությունը:
մանրամասն
Նազելի Սմբատյան
Նազելի Սմբատյանն ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (միաժամանակ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան) իրավաբանության ֆակուլտետը և ներկայումս սովորում է նույն համալսարանի մագիստրատուրայում միջազգային մասնավոր գործարար իրավունքի մասնագիտացմամբ:Ուսումնառության ընթացքում փորձաշրջան է անցել ՀՀ Կենտրոնական բանկում, «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲ ընկերությունում և ԿոկաԿոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունում: Նա նաև աշխատել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում: Այժմ Նազելի Սմբատյանն աշխատում է «Արատտա» խորհրդատվական ընկերությունում` որպես իրավախորհրդատու:
մանրամասն
Սյուզաննա Պողոսյան
Սյուզաննա Պողոսյանը սովորել է Երևանի պետական համալսարանում ՝ ստանալով մագիստրոսի որակավորում:Մասնագիտական պրակտիկան սկսել է դեռ ուսանողական տարիներից : 2016 թվականին պրակտիկա է անցել Նոր Նորք նոտարական տարածքի նոտարական գրասենյակում: Այնուհետև 2017 թվականից աշխատանքի է ընդունվել Արաբկիր նոտարական տարածքի նոտարական գրասենյակում՝ որպես իրավախորհրդատու և նոտարի օգնական: Այժմ Սյուզաննան աշխատում է Արատտա Խորհրդատվական ընկերությունում ՝ որպես Իրավախորհրդատու։
մանրամասն
Սերգեյ Կակոսյան
Սերգեյ Կակոսյանն ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և միաժամանակ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը՝ արժանանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
Սերգեյ Կակոսյանը իր մասնագիտական ուղին սկսել է դեռևս 2014 թվականից` անցնելով պրակտիկա «Անելիք բանկ» ՓԲԸ-ի դատական դեպարտամենտում, այնուհետև 2015 թվականին մասնագիտական փորձ է ձեռք բերել ՀՀ Կենտրոնական բանկի պայմանագրային բաժնում:
մանրամասն
Անի Մարտիրոսյան
Անի Մարտիրոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
Նասովորել է ՀՀ Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր և 2018 թվականից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատիանդամ:
Անին անցել է մասնագիտական պրակտիկա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նույն ժամանակահատվածում հանդիսացել է ԵՊՀ Իրավաբանական կլինիկայի անդամ, որտեղ տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Աշխատել է «Ֆինլեքս» ՍՊ ընկերությունում, հետագայում նաև «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես Իրավաբան:
Ներկայումս Անին աշխատում է Արատտա Խորհրդատվական ընկերությունում՝ որպես Իրավախորհրդատու:
մանրամասն
Արևիկ Սիմոնյան
Արևիկ Սիմոնյանը ավարտել է Հայ-ռուսական ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը (մասնագիտացումը՝ քաղաքացիաիրավական): Աշխատել է ՀՀ Վարչական դատարանում որպես Դատավորի օգնական: Այնուհետև աշխատել է ««Գրիգորյան» իրավաբանական գրասենյակ» ՓԲ ընկերությունում (GLG) Հիմնադիր-տնօրենի սպասարկվող ընկերությունների կորպորատիվ ուղեկցումն իրականացնող օգնականի պաշտոնում: Ներկայումս աշխատում է «Արատտա Քընսալթինգ» ՍՊ ընկերությունում որպես իրավախորհրդատու:
մանրամասն
Սվետա Աբգարյան
Սվետա Աբգարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտություն բաժինը:Ուսումնառության ընթացքում փորձաշրջան է անցել ՀՀ Ազգային Ժողովում , ինչպես նաև <<Նաիրի Ինշուրանս>>ապահովագրական ընկերությունում:Ներկայումս Սվետան աշխատում է Արատտա խորհրդատվական ընկեթությունում ՝ որպես գլխավոր իրավախորհրդատուի օգնական:
մանրամասն
Նարեկ Միրզոյան
Նարեկ Միրզոյանը 2016 թվականին ավարտել է Երեւանի Հյուսիսային Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ Մասնագիտական հմտությունները զարգացրել է նախքան աշխատանք իընդունվելը կատարելով բազմաթիվ կամավորական աշխատանքներ՝ մասնավորապես ՀՀ Կադաստրի կոմիտեում, ՀՀ արդարադատության նախարարությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։ Ուսման տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել Երևանի Հյուսիսային համալսարանի Ուսանողական Խորհրդի շրջանակներում՝ հանդիսանալով ուսանողական գիտական խորհրդի նախագահ: Նարեկ Միրզոյանը նաև տիրապետում է «Թեքվանդո» Հարավ-Կորեական մարտարվեստին՝ ունենալով սեւ գոտի միջազգային 1-ին դան որակավորում, ինչպես նաեւ տիրապետում է մարզիչ-մանկավարժի հմտություններին:
2016-2019 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, «ՎՏԲ» Հայաստան բանկում՝ իրավաբանական բաժնում և Իրավաբանների Հայկական ասոցացիայում։ 2019թ-ից Նարեկ Միրզոյանը հանդիսանում է «Արրատա» խորհրդատվական ընկերությունում որպես անշարժ գույքի կառավարման բաժնի իրավախորհրդատու։
մանրամասն