page2-img1

27.01.2017

Տիգրան Սարուխանյանը ԿԸՀ֊ից պահանջում էր պարզաբանել Սահմանադրական մի քանի դրույթներ

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր դիմել ԿԸՀ֊ին խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու, երբ անձը ներկայանում է ընտրության, բայց նրա տեղն արդեն քվեարկություն արվել է։ Ինչպես է ապահովվելու նրա քվեարկության իրավունքը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց՝ հարցը ենթակա է օրենսդրական կարգավորման։ «Տարածք են հրավիրվում ոստիկանության ներկայացուցիչներ, ովքեր ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումներ»։

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումն ընդունելի է իրենց համար։

Փաստաբան Տիգրան Սարուխանյանը ԿԸՀ֊ից պահանջում էր պարզաբանել Սահմանադրական մի քանի դրույթներ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժեց այն՝ համարելով որ դիմումի հասցեատերն իրենք չեն։

Եվ թեպետ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ փաստաբան Տ. Սարուխանյանը համաձայնել է որոշման հետ, սակայն նա «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց. «Ո՛չ որոշումը եւ ո՛չ դրանում նշված հիմնավորումները իմ կողմից չեն ընդունվել, միակը որ ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ընդունել եմ այն է, որ ՀՀ ԿԸՀ-ն չի հանդիսանում դիմումում վկայակոչած նորմերը սահմանող մարմին։ Ինչ վերաբերում է կիրառող մարմին հանդիսանալու հարցին, ապա առնվազն հաշվի առնելով Տիգրան Մուկուչյանի կողմից ընտրության օրվա փոփոխության վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելու փաստը՝ այն, որ ընտրության օրը չի փոխվի՝ կարծում եմ՝ բավարար է ՀՀ ԿԸՀ-ի կողմից այս պարզաբանումը տալու իրավասությունն արձանագրելու համար, իսկ եթե ոչ, ապա ինչպես ընկալել պարոն Մուկուչյանի կողմից այդ հարցին ընդհանրապես պատասխանելը, որպես ՀՀ քաղաքացու սուբյեկտիվ կարծի՞ք»