Դատավարություն և արբիտրաժ

page2-img1

Դատավարություն և արբիտրաժ

Դատական կարգով վեճերի լուծումը համարվում է վերջնական, բայց այն չի կարող հարցի լուծման միակ նախընտրելի տարբերակը լինել: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ընկերության մասնագետները, նախքան դատարան դիմելը, պատրաստ են իրենց բոլոր ջանքերը ներդնել հաշտության միջոցով վեճերի լուծմանը հասնելու համար: Այս դեպքում հնարավոր է լինում ոչ միայն խնայել ժամանակը և ֆինանսական միջոցները, այլև բարձր պահել հեղինակությունը: Նման խնդիրների դեպքում մեր ընկերությունը կարող է ապահովել հաշտարարի ծառայություն:

Բոլոր այն դեպքերում, երբ դատական կարգով վեճերի լուծումը համարվում է միակ հնարավոր կամ նախընտրելի տարբերակ, գործին են միանում ընկերության լավագույն փաստաբանները, ովքեր մեծ փորձ ունեն դատական ոլորտում, և որոնց գլխավոր նպատակն է պայքարել մինչև վերջ՝ ապահովելով դատարանի (ինչպես նաև արբիտրաժի) կողմից վստահորդի համար լավագույն դատական ակտի կայացում:

 Դատական ակտերի հարկադիր կատարում (ԴԱՀԿ)

Բարենպաստ դատական ակտի կայացումը դեռևս չի ապահովում և ենթադրում վստահորդի համար ցանկալի արդյունք: Հետևաբար, մեր խնդիրն է նաև ներկայացնել մեր վստահորդներին դատական ակտերի հարկադիր կատարման փուլում` միաժամանակ պաշտպանելով նրանց շահերը ԴԱՀԿ մարմինների հետ ունեցած հարաբերությունների ընթացքում:

 Սնանկություն

Ընկերության կամ քաղաքացու սնանկության ճանաչումը երկարատև գործընթաց է, որի ընթացքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն սնանկության գործերի կառավարիչ նշանակել, այլև ներգրավել սնանկության գործերում մասնագիտացած իրավաբանների, որոնց գլխավոր նպատակը Ձեր իրավունքների պաշտպանությունն է: