
Քրեական իրավունք
Քրեական իրավունքի ոլորտում վտանգվում են անձի առավել շոշափելի իրավունքները: Մեր փաստաբանները պատրաստ են օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել Ձեր շահերը և ներդնել մասնագիտական ողջ գիտելիքներն ու հմտությունները՝ փորձելով քրեական գործի լուծմանը հասնել նախաքննության փուլում, ինչը կխնայի և՛ ժամանակ, և՛ ֆինանսական միջոցներ: Մեր բարձր որակավորում ունեցող թիմի շնորհիվ Ձեր խնդիրները կստանան լուծման հեշտ և հասանելի տարբերակներ:
Կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի, վկայի, տուժողի և տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն իրականացվում է՝
- անձի դեմ ուղղված հանցագործությունների,
- մարդու, քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների,
- տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների,
- երեխայի և ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցագործությունների... բնագավառում, ինչպես նախնական, այնպես էլ դատական քննության փուլերում: