
Հաշվապահական ծառայությունների մատուցում
«Արատտա» խորհրդատվական ընկերությունն առաջարկում է թեթևացնել ձեր բեռը, ազատվել բյուրոկրատական քաշքշուկներից՝ իրականացնելով որակյալ հաշվապահական հաշվառում՝ միաժամանակ պաշտպանելով Ձեր շահերը պետական մարմինների հետ շփման ընթացքում: Հաշվապահական ծառայությունների ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
- հաշվապահական հաշվառման վարում,
- հարկային ստուգումների ընթացքում կազմակերպության շահերի պաշտպանում,
- հաշվետվությունների կազմում և հանձնում,
- գործունեության ոլորտի առանձնահատկություններին համապատասխան հաշվապահական քաղաքականության մշակում,
- ներքին վերահսկողության համակարգերի կառուցում և կատարելագործում,
- սկզբնական փաստաթղթերի հիման վրա հաշվապահության վերականգնում,
- աջակցություն ավտոմատացված հաշվապահական հաշվառմանը անցում կատարելիս: