մեր մասին

«Արատտա» խորհրդատվական ընկերություն

Ինչո՞ւ «Արատտա» 

«Արատտա»-ն  իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, որը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Մենք երիտասարդ ենք և ակտիվ, պատրաստ ենք Ձեր խնդիրները լուծել ցանկացած իրավական միջոցով. չէ՞ որ մեր ընկերության համար բարձրագույն արժեքը՝ մեր հաճախորդների վստահությունն է: Մենք առաջարկում ենք փոխվստահության վրա հիմնված կայուն համագործակցություն:

Մեզ հետ հաճելի է աշխատել, և մենք դա սիրով կապացուցենք

«Արատտա» ընկերության առավելություններից մեկն այն է, որ մենք Ձեր շահերի պաշտպանության գործընթացում իրավաբանական խորհրդատվություն մատուցելիս ներկայացնում ենք նաև խնդրի լուծման ամբողջական պատկերը՝ ռիսկերը, առավելությունները և դրանց հետևանքները:

Սպասելիքների արդարացում

Մենք հպարտ ենք, որ մեր ընկերությունում աշխատում են տաղանդավոր մասնագետներ, իրենց գործի իսկական գիտակներ՝ միավորված մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը: Մենք տրամադրում ենք կոմերցիոն ուղղվածության բարձրակարգ իրավաբանական խորհրդատվություն, որը լավագույնս կբավարարի Ձեր սպասելիքները:

Տեղական փորձ-համաշխարհային չափանիշներ

Ստեղծման օրվանից ընկերությունն ինտենսիվորեն զարգանում է՝ ընդլայնելով ինչպես ծառայությունների շրջանակը, այնպես էլ հաճախորդների քանակը: Իսկ հաջողության գրավականը մեր կողմից տրամադրվող բարձրակարգ ծառայություններն են, որոնք միավորում են գործարարության և իրավունքի համաշխարհային և տեղական բարձր չափանիշները:

Անհատական մոտեցում և թիմային աշխատանք

Մենք յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում: Նույնիսկ ամենաբարդ և անկանխատեսելի իրավիճակներում մեր հմուտ անձնակազմը գտնում է ցանկալի արդյունքին հասնելու լավագույն ճանապարհը: