page2-img1

02.04.2017

Կոալիցիա չկազմելու դեպքում երկրորդ փուլը կկայանա ապրիլի 30-ին

-Առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ նոր Ընտրական օրենսգրքով եւ սահմանադրությամբ: Քվեարկության կարգի առումով կցանկանայի նշեիք հիմնական փոփոխությունները, նախկինում ինչպե՞ս էինք քվեարկում, այժմ ինչպե՞ս ենք քվեարկելու: Նոր փոփոխություններից մեկը, որն ինքնին ուղղված է քվեարկության պրոցեսին, տեխնիկական կարգավորումն է: Այս միջոցը ներմուծումը, կարծում եմ, միտված է մարդկային գործոնով պայմանավորված հնարավոր ռիսկերը վերացնելուն: Տեխնիկական սարքի միջով անձնագիրն անցկացներլուց հետո այն տպում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում` նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն, որը այնուհետև անձը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ վերադարձվում է ընտրողին: Կտրոնը ստանալուց հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում և իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին: Քվեարկության կտրոնը կնիքված ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը:Համապատասխան պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու: Ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Տարածքային ընտրական ցուցակի թեկնածուներից որևէ մեկին ընտրելու դեպքում ընտրողն իր ընտրած կուսակցության քվեաթերթիկի երկրորդ էջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը և առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից ընտրողը ծրարը գցում է քվեատուփի մեջ: Քանի որ նախկին ընտրությունները ցույց են տվել, որ շատերը փորձում է մտադրված անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները հարկ եմ համարում ուշադրության արժանացնել ընտրական օրնեսգրքի մեկ շատ էական կարգավորում: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ որոշ ընտրողներ ծրարի մեջ մեկ քվեաթերթիկի փոխարեն դնեն մի քանի կամ իրեն տրված բոլոր քվեաթերթիկները: Այս պարագայում, սակայն, այն չի հանգեցնի բոլոր քվեաթերթիկների անվավերության և հաշվարկում կընդգրկվի միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը, այսինքն այն քվեաթերթիկի, որի վրա փակցված է ինքնասոսնձվող դրոշմանիշը: -Ի՞նչ փոփոխություններ են իրականացվել հաշվարկի ընթացակարգում, մանդատները ինչպես են հաշվարկելու, խոսքը ռեյտինգային եւ համամասնական ցուցակների մասին է, օրինակ՝ երբ, ով, ինչպես է որոշելու՝ որ թեկնածուն գնա խորհրդարան տվյալ տարածքից: Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ-ն ե՞րբ պետք է հրապարակի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփում է Ազգային ժողովի ընտրության քվեարկության նախնական արդյունքները, որոնք պաշտոնապես հրապարակվում են հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ և նույն օրը հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական  հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, 2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, 3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, 4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին, 5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են: Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. Գտ = Կտ_____ Մտ +1 որտեղ` Գտ -ն ընտրական տարածքի գործակիցն է, Կտ -ն տվյալ ընտրական տարածքում կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, Մտ -ն հերթական մանդատի համար ընտրական տարածքի գործակիցը հաշվելիս այդ ընտրական տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է: Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատն ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչև բոլոր մանդատները բաշխվեն: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ: Պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով: Այդ նպատակով մանդատները բաշխվում են արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև՝ ըստ յուրաքանչյուր մանդատի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.   Գկ = Ամ___ Մփ + 1 որտեղ` Գկ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցն է, Ամ -ն կուսակցության (կուսակցությունների դաշինքին) ցուցակի առաջին մասից հասած մանդատների թիվն է, Մփ -ն հերթական մանդատի համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գործակիցը հաշվելիս ազգային փոքրամասնության ներկայացուցիչների չորս մանդատներից կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) արդեն բաժին հասած ընդհանուր թիվն է: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության: Հավասար գործակիցների դեպքում մանդատը բաշխվում է վիճակահանությամբ: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ցուցակի դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա բաշխման հերթը փոխանցվում է մեծությամբ հաջորդ գործակից ունեցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե նման գործընթացում այլևս հնարավոր չէ բաշխել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատ, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր: -Եթե որեւէ քաղաքական ուժ չհավաքի մեծամասնություն, կոալիցիա ինչքա՞ն ժամանակում կարող է ձեւավորվել: Ե՞րբ եւ ո՞ր դեպքում կկայանա երկրորդ փուլ: Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ 6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը 18.00-ն կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները, որը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը: Սահմանված ժամկետում նշված որոշումները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում կոալիցիան համարվում է չձևավորված: -Ե՞րբ եւ ո՞ր դեպքում կկայանա երկրորդ փուլ: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը, այսինքն, ստացվում է որ երկրորդ փուլ լինելու դեպքում քվեարկությունը կլինի ապրիլի 30-ին: -Ե՞րբ է գումարվելու ԱԺ առաջին նիստը։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին: -Կառավարությունը ե՞րբ եւ ինչպես է ձեւավորվելու: Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո Հանրապետության նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այնուհետև վերջինս հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժ