page2-img1

23.09.2018

Քվեարկությունն ավարտվեց. Ընտրությունների վավեր կամ անվավեր լինելու մասին

Քվեարկությունն ավարտվեց: ArmDaily.am-ը ընտրությունների վերաբերյալ զրուցել է ՙԱրատտա Քընսալթինգ՚ ՍՊԸ Դատական պաշտպանության բաժնի ղեկավար,  փաստաբան Տիգրան Սարուխանյանի հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո ամփոփում է Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանքՙ որը հրապարակվում է Հանձնաժողովի կայքում: Հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ, այնուհետև հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այն դեպքերում, երբ ընտրության ընթացքում տեղի են ունեցել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն: