Նարեկ Միրզոյան

page2-img1

Նարեկ Միրզոյան

Նարեկ Միրզոյանը  2016 թվականին ավարտել է Երեւանի Հյուսիսային Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ Մասնագիտական հմտությունները զարգացրել է նախքան աշխատանք իընդունվելը կատարելով բազմաթիվ կամավորական աշխատանքներ՝ մասնավորապես ՀՀ Կադաստրի կոմիտեում, ՀՀ արդարադատության նախարարությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում։ Ուսման տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել Երևանի Հյուսիսային համալսարանի Ուսանողական Խորհրդի շրջանակներում՝ հանդիսանալով ուսանողական գիտական խորհրդի նախագահ: Նարեկ Միրզոյանը նաև տիրապետում է «Թեքվանդո» Հարավ-Կորեական մարտարվեստին՝ ունենալով սեւ գոտի միջազգային  1-ին դան որակավորում, ինչպես նաեւ տիրապետում է մարզիչ-մանկավարժի հմտություններին: 

2016-2019 թթ աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, «ՎՏԲ» Հայաստան բանկում՝ իրավաբանական բաժնում և Իրավաբանների Հայկական ասոցացիայում։ 2019թ-ից Նարեկ Միրզոյանը հանդիսանում է «Արրատա» խորհրդատվական ընկերությունում որպես անշարժ գույքի կառավարման բաժնի իրավախորհրդատու։