Աշխատանքային իրավունք

page2-img1

Աշխատանքային իրավունք

Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում դատական հայցերի զգալի մաս են կազմում աշխատանքային վեճերը, որոնց հիմքում ընկած են տարբեր պատճառներ: Դրանք հիմնականում կապված են աշխատանքի էական պայմանների փոփոխության, ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության չիմացության, սխալ կիրառման և այլ խնդիրների հետ: Մեր ընկերության փորձառու իրավաբաններն այս ոլորտում ևս պատրաստ են իրենց արհեստավարժությամբ ապահովել աշխատանքային իրավահարաբերություններից բխող վեճերի լավագույն լուծումը՝ հօգուտ հաճախորդի: