Կորպորատիվ սպասարկում

page2-img1

Կորպորատիվ սպասարկում

Մեր ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող բազմաթիվ առաջատար կազմակերպությունների: Ուստի, եթե Դուք էլ ցանկանում եք Ձեր կազմակերպության անձնակազմի ուշադրությունը և ջանքերը կենտրոնացնել միայն հիմնական գործունեության վրա, ապա առաջարկում ենք իրավական լուծում պահանջող խնդիրները վստահել մեր մասնագետների խմբին:

Ի՞նչ է ներառում կորպորատիվ փաթեթը՝

  • իրավաբանական գրավոր և բանավոր խորհրդատվության տրամադրում,
  • իրավական հարցերի վերլուծության և գրավոր եզրակացության ներկայացում,
  • իրավական բնույթի փաստաթղթերի կազմում (պայմանագրեր, գրություններ, տեղեկանքներ և այլն),
  • կազմակերպության փաստաթղթերի իրավական վերլուծություն,
  • աշխատակազմին վերաբերող հարցերի սպասարկում,
  • կազմակերպության ներքին հարաբերությունների կարգավորում (ընկերության ներքին փաստաթղթերի և կորպորատիվ կառավարման ընթացակարգերի ապահովում, ներքին կարգերի մշակում),
  • կորպորատիվ հաճախորդների բանակցություններին իրավաբանի մասնակցության ապահովում,
  • կազմակերպության իրավունքների և շահերի պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում`առավել արդյունավետ լուծումների մշակում և ներկայացում:

Ի՞նչ առավելություններ է տալիս կորպորատիվ սպասարկումը՝

  • «Աշխատանքային» ընդամենը մեկ պայմանագիր կնքելով՝ խորհրդատվություն եք ստանում տարբեր ոլորտներում մասնագիտացած իրավաբանների մի ամբողջ խմբի կողմից,
  • կազմակերպությունում վերանում է իրավաբանի հաստիք ունենալու, ինչպես նաև վերջինիս գրասենյակային տարածք և անհրաժեշտ տեխնիկա տրամադրելու անհրաժեշտությունը,
  • դառնալով իրավական ոլորտում Ձեր շահերի պաշտպանը՝ մենք պարտավորվում ենք ապահովել ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը:

Ինչպիսի՞ գործոններ կարող են ազդել մեր ծառայությունների գնի ձևավորման վրա՝

  • գործընկեր կազմակերպության կամ վերջինիս առանձին ստորաբաժանման աշխատողների թվաքանակը,
  • ուսումնասիրվող փաստաթղթերի բնույթը,
  • կազմակերպության գործունեության ոլորտը,
  • ծառայությունների մատուցման տևողությունը: